2819 դիտում
13:28 08-04-2019
Հայաստանի պատմական քարտեզները ներկայացվեցին Կլայպեդայի քաղաքային գրադարանում
Կլայպեդայի քաղաքային գրադարանում ապրիլի 5-ին հանդիսավորությամբ բացվել է «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը: Այն նախաձեռնել և կազմակերպել էին Լիտվայում ՀՀ դեսպանությունն ու Կլայպեդայի հանրային գրադարանը Կլայպեդայի հայ համայնքի աջակցությամբ:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էր Կլայպեդայի քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասը (Vytautas Grubliauskas), Կլայպեդայի համալսարանի ռեկտոր Արտուրաս Ռազբադաուսկասը (Artūras Razbadauskas), հանրային և մշակութային գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Կլայպեդայի քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասը նշեց, որ ցուցահանդեսը մեծ իրադարձություն է քաղաքի մշակութային կյանքում, ինչը հնարավորություն է տալիս քաղաքի բնակիչներին ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի պատմությանը՝ համաշխարհային պատմության համատեքստում: Կլայպեդայի համալսարանի ռեկտոր Արտուրաս Ռազբադաուսկասն իր խոսքում ընդգծեց քարտեզների գիտական արժեքն ու կարևորությունը: Գրադարանի տնօրեն Յուոզաս Շիկշնյելիսն (Juozas Šikšnelis) էլ ավելացրեց, որ նմանատիպ ցուցահանդեսները հարստացնում են գրադարանի մշակութային կյանքը և հույս հայտնեց, որ առաջիկայում նույնպես կլինեն նման բարձրակարգ միջոցառումներ:
Ցուցահանդեսի բացման խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր երախտագիտությունը հայտնեց գրադարանի տնօրինությանը քարտեզների ցուցադրության գաղափարը ողջունելու համար: Դեսպանը հավելեց, որ պրոֆեսոր Ռուբեն Գալիչյանի՝ աշխարհի տարբեր գրադարաններից 40 տարիների ընթացքում հավաքած քարտեզների հավաքածուն արդեն ցուցադրվել է բալթյան երեք երկրների տարբեր քաղաքների համալսարանական, ազգային և հանրային գրադարաններում, և չնայած դրան, հետաքրքրությունը ցուցահանդեսի նկատմամբ չի նվազում։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո տեղի ունեցավ ընդունելություն։ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 3-ը։
Նմանատիպ նյութեր
12668 դիտում
10:53 17-04-2015
Պատմական Հայաստանի նահանգները ներկայացվեցին առանձին քարտեզով. Հայոց Աշխարհ
9368 դիտում
14:41 25-10-2017
Լատվիայի ազգային գրադարանում բացվել է Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդես. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3433 դիտում
10:25 29-09-2022
Տարածաշրջանի քարտեզները չեն փոխվելու․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2143 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
628 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
586 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի