Թբիլիսյան խճուղուց Շրջանցիկ թունել տանող երբեմնի փոսերով ճանապարհն այսօր աչք է շոյում իր բարեկարգ տեսքով․ Արամ Ազատյանը ծանոթացել է Արաբկիրի շինբարեկարգման աշխատանքներին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի Արաբկիր համայնքի ղեկավար Արամ Ազատյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել Երևանի քաղաքապետարանի բարեկարգման վարչության աշխատակիցների հետ, ծանոթացել Արաբկիր վարչական շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքներին:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արամ Ազատյանը․ «Ծավալային, բարձրակարգ որակով ասֆալտապատման աշխատանք է կատարվել Թբիլիսյան խճուղուց Շրջանցիկ թունել տանող ճանապարհին: Երբեմնի փոսերով ու անհարթություններով, փոշոտ երկար ճանապարհն այսօր աչք է շոյում իր բարեկարգ տեսքով:
Ծրագրի ավարտի կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնել շինարարներին հրաշալի աշխատանք կատարելու համար և մասնակցել նրանց ու տեղի բնակիչների հյուրասիրությանն այս ուրախ առիթով»: