211652_close_icon

Հայտնաբերվել է Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող զինծառայող․ ՊՆ

views-count7571 դիտում article-date 22:50 27-09-2022

Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթալյանը:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինծառայողի առողջական վիճակը բավարար է:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են նաև, որ սեպտեմբերի 27-ի ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
 

Նմանատիպ նյութեր