2634 դիտում
10:15 27-09-2022
Մանկավարժները դիմում են գրում՝ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օարթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանական համակարգում բազաթիվ դեպքեր են գրանցվել, երբ մանկավարժը (ընդհուպ՝ երեւանյան դպրոցներում աշխատող) թողել է ուսուցչի աշխատանքն ու դիմել Պարեկային ծառայություն՝ աշխատանքի:
Մեկ դրույք դասաժամ ու դասղեկական ժամեր ունեցող, հարակից այլ աշխատանքներ անող ուսուցիչը հաճախ հազիվ 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ու բնական է, որ նրան կարող է գրավել 400 հազար դրամ աշխատավարձ ենթադրող աշխատանքը։ Մեզ հասած տեղեկություններով՝ թեեւ պատկան մարմինները վիճակագրություն չեն ներկայացնում, բայց նման ցանկություն ունեցողների կամ ծառայություն դիմած անձանց թիվը փոքր չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պարեկային ոստիկանության պետ Արթուր Ումրշատյանը, թեեւ հաստատեց, որ նման՝ ուսուցչի պարեկ դառնալու նախադեպեր եղել են, բայց հակադարձեց՝ հստակ վիճակագրություն չկա, այնպես չի, որ ուսուցիչ-պարեկները մեծ թիվ են:
«Եթե պայմանական ընդունենք, որ ծառայությանը 1350 հոգի է դիմել, ապա նրանցից 5-6 հոգին է մանկավարժ եղել։ Տեսեք՝ մի աղջիկ, օրինակ, Մեղրիից էր դիմել, բայց նրա նպատակն էլ, ավելի շատ, Երեւան տեղափոխվելն էր։ Այո, ունենք նման դեպքեր, բայց դրանք բացառիկ դեպքեր են, ու որ ասեմ՝ մանկավարժները տարերայնորեն դուրս են գալիս ու գալիս են Պարեկային ծառայություն, ապա սուտ կլինի, չկա նման բան: Իհարկե, որպես ծառայության պետ ասեմ՝ ցանկալի կլիներ, որ կրթական բարձր ցենզով մարդիկ ավելի շատ դիմեին, բայց, իհարկե ոչ դպրոցի հաշվին»,- ներկայացրեց ծառայության պետը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3928 դիտում
09:02 08-06-2022
Քննիչները զանգվածային դիմումներ են գրում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնելու համար․ «Ժողովուրդ»
1439 դիտում
10:48 08-12-2022
Աշխատանքի հրավեր 4 մարզերի Պարեկային ծառայությունում աշխատելու համար. հայտերն ընդունվում են դեկտեմբերի 12-ից
Այս բաժնից
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»