211652_close_icon

Քննիչները զանգվածային դիմումներ են գրում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնելու համար․ «Ժողովուրդ»

views-count4309 դիտում article-date 09:02 08-06-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում, ՀՀ քննչական կոմիտեում եւ այլ ուժային կառույցներում քննիչների զգալի մասը սկսել է աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Իսկ ո՞րն է պատճառը։ Մենք տեղեկացանք, որ նրանց՝ դիմում գրելու պատճառն այլ աշխատանքի անցնելու ցանկությունն է։ Մասնավորապես, նրանցից շատերն ազատվելու դիմում են գրում, որպեսզի գնան Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատելու:

Ավելին՝ մարզային եւ վարչական շրջանների քննչական բաժինների պետերը եւ ոստիկանապետերն արդեն դիմել են, քննություն հանձնել, որպեսզի առավել բարձր աշխատավարձով Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնեն: Ասել է թե՝ ուժային կառույցներից համատարած արտահոսք է սկսվել դեպի Հակակոռուպցիոն կոմիտե, եւ մյուս ուժային կառույցների ղեկավարները չգիտեն, թե թափուր մնացած աշխատատեղերը ինչպես համալրեն. մասնագետների սով է պետական համակարգում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր