211652_close_icon
views-count1427 դիտում article-date 21:42 26-09-2022

«Պտտի՛ր հրաշքը»․ Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» խորհրդանիշը հոլն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. exclusivelife.am

exclusivelife.am-ը գրում է. Առաջին ալիքը և Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարում են, որ մրցույթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, վերջնաժամկետները փոփոխել այլևս հնարավոր չէ։

Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա խորհրդանիշը խաղալիք հոլն է: Տեղեկությունը հայտնում են Առաջին ալիքը և Եվրոպական հեռարձակողների միությունը։

Հայկական պատվիրակությունը ընտրել է այս խաղալիքը, քանի որ հոլի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով, որոնք Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։
Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

Մանրամասներն՝  այստեղ
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր