1050 դիտում
20:34 26-09-2022
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացվել է ճարտարապետ Սամվել Սաֆարյանի 120-ամյակին նվիրված երեկո
Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում անցկացվեց ականավոր հայ ճարտարապետ Սամվել Սաֆարյանի 120-ամյակին նվիրված երեկո:
Միջոցառումը թանգարանը կազմակերպել էր ճարտարապետի թոռնուհի Աննա Միքայելյանի հետ համատեղ: Երեկոյի ընթացքում մեծ վարպետի թոռնուհին ընթերցեց հատվածներ Սամվել Սաֆարյանի ինքնակենսագրությունից, որում հեղինակի մոտեցումներն են ճարտարապետությանը և հատկապես ազգային ճարտարապետությանը:
Թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը հետաքրքիր դրվագներ պատմեց իր ճարտարապետ պապիկի՝ Մարկ Գրիգորյանի և Սամվել Սաֆարյանի ընկերության, մասնագիտական համագործակցության մասին: Իսկ ճարտարապետ Կարեն Բալյանը ներկայացրեց Սամվել Սաֆարյանի ստեղծագործական ուղին և նախագծերում կիրառված սկզբունքները:
Ցուցադրվեցին նաև ճարտարապետի աշխատանքների լուսանկարները: Սամվել Սաֆարյանը Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժնի առաջին յոթ շրջանավարտներից մեկն էր, ովքեր, շարունակելով Ալեքսանդր Թամանյանի գործը, ստեղծեցին հայկական ճարտարապետության նոր դպրոցը: Նրա ուսանողներից՝ ճանաչված ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանն ու Սաշուր Քալաշյանը միջոցառման ներկաների հետ կիսվեցին վարպետի մասին իրենց հիշողություններով: Խոսելով մեծ ճարտարապետի ինքնատիպ ձեռագրից՝ նրանք կարևորեցին նաև ուսուցչի մարդկային արժանիքները՝ անսահման բարությունը, երիտասարդների և գործընկերների հետ շփման անկեղծությունը:
«Նրա բոլոր ստեղծագործությունների հիմքում համաչափության սկզբունքն է դրված: Համաչափությունը վարպետորեն կիրառելու արդյունքում ստացվում էր նախագիծ, որտեղ ոչ մի ավելորդություն չկար»,-նկատեց Սաշուր Քալաշյանը:
Հատկանշական է, որ Վիկտոր Համբարձումյանը Սամվել Սաֆարյանին էր դիմել Բյուրականի աստղադիտարանի համալիրի նախագծման համար՝ վստահելով նաև աստղադիտարանի տարածքում իր առանձնատան շինարարությունը: «Աստղադիտարանը ՀՀ կառավարության կողմից ճանաչված է Հայաստանի Հանրապետության ազգային արժեք, իսկ Միջազգային աստղագիտական միության կողմից՝ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն նաև ճարտարապետական ուրույն համալիր ունենալու շնորհիվ»,-ընդգծեց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Մեծավաստակ ճարտարապետին նվիրված երեկոյին ներկա էր նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Նա Աննա Միքայելյանին շնորհակալություն հայտնեց՝ Սամվել Սաֆարյանի ստեղծագործական հետագիծը վերհիշելու և վերարժևորելու առիթն ստեղծելու համար։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր
1395 դիտում
12:40 02-12-2022
«Պատը` հայերեն» լուսանկարների ցուցահանդեսը՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում
1564 դիտում
16:41 30-05-2019
Թամանյանի թոռը Հայաստան է ժամանել Ալեքսանդր Թամանյանի թանգարան- ինստիտուտը վերաբացելու ակնկալիքով
Այս բաժնից
841 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
952 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
682 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին