ՌԴ պետդումայի նախագահը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ
Ռւսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամանել է Բաքու:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բաքվում տեղի է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարության հետ։