211652_close_icon
views-count29170 դիտում article-date 22:31 25-09-2022

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում․ բախվել են Opel Zafira-ն ու Mercedes Sprinter միկրոավտոբուսը․ կա 9 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154․6 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Վանուշ Զ․-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենան և 44-ամյա Գագիկ Մ.-ի վարած Mercedes Sprinter միկրոավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, 3 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։ Ապա ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնի փականը և 6 վիրավորներին մոտցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Բոլոր 9 վիրավորները տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Opel-ի վարորդը, վերջինիս ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Գարիկ Հ-ն, միկրոավտոբուսի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բանկիչներ՝ 21-ամյա Յուրի Ա․-ն, 21-ամյա Անահիտ Գ․-ն, 19-ամյա Մարի Խ․-ն, 18-ամյա Սոֆի Մ․-ն, 18-ամյա Մերի Ա․-ն, 19-ամյա Դավիթ Հ․-ն, 41-ամյա Մարինե Թ․-ն և 18-ամյա Մանե Ա․-ն։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքանաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+

Նմանատիպ նյութեր