211652_close_icon
views-count985 դիտում article-date 22:57 24-09-2022

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը Սյունիքի մարզում է. քննարկել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությունը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը:

Մարզպետը ՄԱԿ-ի պատվիրակությանն է ներկայացրել զարգացման փոփոխված առաջնահերթությունները, քննարկել ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությանը, խոցելի խմբերի պաշտպանվածությանն ու տարբեր ինստիտուտների անխափան գործունեությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական գործընթացի կազմակերպման, ներքին տեղահանվածների, առողջապահական համակարգի, առաջնային բուժօգնության, պարենային անվտանգության և այլ խնդիրներ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել այն ծրագրերի իրականացումը, որոնց վերաբերյալ նախորդ հանդիպումների ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել։

Նմանատիպ նյութեր