211652_close_icon
views-count32461 դիտում article-date 19:44 23-09-2022

Երեկ Տիգրանաշենի ոլորաններում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ոստիկանության քրեական հետախուզության 2 մայոր, կապիտան ու ավագ սերժանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Արարատի մարզում Տիգրանաշենի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ КамАЗ -ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ, 66-ին Սիմոն Սիմոնյանը, իսկ Toyota Corolla-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Շավարշ Գրիգորյանը:

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Շ. Գրիգորյանը, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 30-ամյա Գևորգ Մարգարյանը, 40-ամյա Արման Հարությունյանը և 25-ամյա Արմեն Հովհաննիսյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Toyota-ի վարորդ Շ. Գրիգորյանը աշխատում է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով մայոր է:

Մյուս վիրավորներից  Գ. Մարգարյանը աշխատում է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, կոչումով կապիտան է:

Վիրավորներից Ա. Հարությունյանը աշխատում է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով մայոր է, իսկ Ա. Հովհաննիսյանը աշխատում է ոստիկաության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես կրտսեր օպերլիազոր, կոչումով՝ ավագ սերժանտ է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել էին Toyota Corolla և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով КамАЗ-ը բախվել էր երկաթե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էին գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել էր վարույթ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր