Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ կատարվում է ծառայողական քննություն
Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:
Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, կարմիր և սև բերետավորները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների հարազատներին: