211652_close_icon
views-count56794 դիտում article-date 15:11 22-09-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes ML500-ն ու Toyota Camry-ն, վերջինս մխրճվել է թերթի կրպակի մեջ, ավտոմեքենաներից մեկն էլ կոտրել է «սվետաֆորը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 48-ամյա Կարապետ Շահինյանի վարած Toyota Camry մակնիշի 09 PO 099 համարանիշի և 38-ամյա Գարուշ Խալաթյանի վարած Mercedes ML500 մակնիշի 01 ML 111 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել Չեխովի փողոցում տեղադրված թերթի կրպակի մեջ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Մովսիսյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Հովհաննիսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն դեպքի վայրում հավաքվածների մի մասը նշում էին, որ բժիշկները 1 հոգու տեղափոխել են հիվանդանոց, մի մասն էլ նշում էին, որ բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո են նրան տեղափոխել հիվանդանոց։ 

Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը։ 

Toyota-ն կոտրել է նշված խաչմերուկի երթևեկությունը կարգավորող լուսակիրը (светофор):

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր