56233 դիտում
22:20 21-09-2022
Ավտովթար՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ. բախվել են Lexus-ը, Niva-ն ու մեղուների փեթակներ տեղափոխող ЗИЛ -ը. կա վիրավոր. մեծ թվով մեղուներ հայտնվել են դրսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Lexus, ВАЗ 2121 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:
Ժամանել ե նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառաության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ-ը կցորդիչով տեղափոխում էր մեծ քանակի մեղվի փեթակներ և մի քանի փեթակներ վնասվել էին ու մեղուները դրսում էին հայտնվել:
ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լիաննա Իսպիրյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4747 դիտում
23:05 27-04-2016
Արիստոտելը գիտեր մեղուների կյանքը և մեղուների աշխատանքի բաժանումը ընտանիքում