Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով:
Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը։
Նշենք նաև, որ Հայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում ի համերաշխություն Հայաստանի՝ այսօր Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։