211652_close_icon
views-count675 դիտում article-date 16:41 20-09-2022

ԱՆ-ը մեկնաբանել է վիրավորում ստացած զինծառայողի ծնողից դեղորայք պահանջելու լուրերը

Հաշվի առնելով համացանցում պտտվող լուրերը, թե Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեցիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի ծնողից դեղորայք են պահանջել, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ շեշտում է, որ բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

«Գերատեսչությունը վստահեցնում է, որ համակարգը հագեցած է բուժօգնություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով, և ստացիոնար բուժում ստացողներն ամբողջությամբ գտնվում են պետության հոգածության ներքո»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր