1397 դիտում
09:41 20-09-2022
ՀՀ կրթության տեսչական մարմնի տեսուչները հայտնվել են անհարմար դրության մեջ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության տեսչական մարմնի տեսուչները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 12-16-ն այս տեսչական մարմնի տեսուչների աշխատանքային այցն է նախատեսված եղել դեպի Վայոց ձորի մարզ:
Սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված՝ նրանց աշխատանքային այցն ընդհատվել է, քանի որ տեսչական մարմնի տեղակալներից մեկը՝ Նարա Հովհաննիսյանը, զանգել եւ հետ է կանչել՝ ասելով, որ «պատերազմ է»: Տեսուչներն, իհարկե, Երեւան են վերադարձել, սակայն հետո վերադարձի պատճառի մասին բացատրագիր գրելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ տեղակալը հրաժարվել է՝ նշելով, որ չի կարող բացատրագրում շարադրել պատերազմի մասին, քանի որ հիմքեր չունի:
ՀՀ վարչապետը չի հայտարարել, որ պատերազմ է երկրւմ, հետեւաբար՝ իրավական հիմքեր չկան: Այժմ Վայոց ձորից ժամանակից շուտ վերադարձած տեսուչների բացատրության հարցը մնացել է օդում կախված:
«Ժողովուրդ» օրաթերթը, պարզաբանում ստանալու նպատակով, զանգահարեց տեսչական մարմին: Մեր հեռախոսազանգին պատասխանեց տեսչական մարմնի մյուս տեղակալը՝ Ռաիսա Գալստյանը՝ նշելով. «Ուղղակի այդ լրատվությունը լսելով՝ տեսչական մարմնի ղեկավարը անհանգստացել էր. առաջարկել էր տեսուչներին, որ եթե որեւէ բանով կաշկանդված չեն, եւ, եթե որեւէ խնդիր են տեսնում, ապա կարող են վերադառնալ: Տեսչական մարմնի ծառայողները մտածել են, որ եթե դասերը կան, ապա կարող են չվերադառնալ, բայց բոլոր դեպքերում անհանգստությունը մեծ էր, այստեղ լարված էր իրավիճակը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նորից զանգել է, եւ նորից առաջարկել՝ վերադառնան: Նրանք վերադարձել են, եւ տեսչական մարմնում քննարկում ենք իրականացրել, իրենք ասել են, որ չեն տեսնում որեւէ խնդիր ու հիմա նորից հետ են գնացել»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
11253 դիտում
09:29 20-08-2021
Քաղաքացիներն անհարմար դրության մեջ են հայտնվել. պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»