211652_close_icon
views-count41975 դիտում article-date 16:27 19-09-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Toyota-ն, Honda-ն, Mitsubishi-ն ու ՎԱԶ 2121-ը, վերջինս կողաշրջվել է, օպերատիվ են գործել փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Իսակովի պողոտա-Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում բախվել են Աննա Ավագյանի վարած Honda մակնիշի, Արմեն Գևորգյանի վարած Toyota մակնիշի, Վահե Նազարյանի վարած Mitsubishi մակնիշի և Մարզետ Ամիրխանյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեաքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Բախման հետևանքով Նիվան կողարջվել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Սուրեն Ավագյանը։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր