211652_close_icon

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավարին

views-count1350 դիտում article-date 14:36 19-09-2022

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 19–ին, ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ,  գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր