«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հայտնաբերել են 7 միավոր չպայթած զինամթերք
2020-ի օգոստոսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները մաքրման աշխատանքներ են կատարում Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում)։ Այս մասին [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2375014039460163&id=1513184855643090]հայտնում են[/url] «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքներից: Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք՝ 4 հատ 122 մմ տրամագծով արկ, երկու` 57 մմ տրամագծով և մեկ` 100 մմ տրամագծով արկ:
Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքները ոչնչացվել են:
Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին: