211652_close_icon
views-count896 դիտում article-date 11:00 19-09-2022

Արցախի ԱԳ նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող հայկական եկեղեցիներ

Սեպտեմբերի 18-ին Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայնն այցելել է Վաշինգտոնում գտնվող Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, մասնակցել հոգևոր արարողություններին:

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ այնուհետև նախարար Բաբայանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել Արցախի ներկային ու ապագային, համահայկական միասնականությանը վերաբերող հարցերի շուրջ։

Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր