211652_close_icon
views-count43288 դիտում article-date 16:56 18-09-2022

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 20-ամյա վարորդը Jeep Grand Cherokee-ով բախվել է երկաթե ցուցանակին, ապա արմատախիլ արել ծառն ու հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00–ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ, 20-ամյա  Գավրիլ Ալավերդյանը իր վարած  Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ցուցանակին, այնուհետև առաջ ընթանալով՝ արմատախիլ արել ծառը և հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ավագ տեսուչներ Վահե Թովմասյանն ու Հակոբ Հովհաննիսյանը, իսկ ավագ տեսուչներ Գեղամ Մովսիսյանն ու Օրջոնիկ Հայրապետյանը վարորդին ուղեկցել են հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Եդիգար Թորոսյանի գլխավորութամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափովում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր