211652_close_icon
views-count1032 դիտում article-date 14:31 16-09-2022

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ, վիրավորվել՝ վեցը. զեկույց է պատրաստվում. ՄԻՊ

Քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ, Ադրբեջանի ագրեսիայի շրջանակներում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

«Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ՝ բեկորային վնասվածքից: Առնվազն մեր կառույցի կողմից արձանագրվել է վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ: Թիրախավորվել են նաեւ լրագրողներ: Մենք շարունակում ենք նույնականացնել պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունները: Դրանք ամփոփվում են, կհրապարակենք զեկույց»,-ասաց նա:

Իր հերթին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ արդեն իսկ հարուցված են քրեական գործեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու վերաբերյալ:

«Ինչպես նաեւ  միջազգային մարդասիրական կոպտագույն խախտումների վերաբերյալ լայնածավալ քննչական գործողություններ են այս պահին տեղի ունենում, լրացուցիչ ՔԿ-ն հանդես կգա հայտարարությամբ»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր