211652_close_icon
views-count1726 դիտում article-date 12:49 16-09-2022

Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանն այսօր 2 ներկայացուցիչ ունի. armsport.am

Սեպտեմբերի 16-ին Սերբիայում մրցագորգ են դուրս գալու ազատ ոճայիններ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, հայտնում է armsport.am-ը։

Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից` Հյս. Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ պայքարով: Ալիխանյանն էլ 1/16-ում կմրցի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ:

Այսօր բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կունենա Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Նրան հաղթած ըմբիշը հասել է եզրափակիչ, ուստի Անդրեասյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որտեղ հաղթելու դեպքում՝ կպայքարի բրոնզի համար:

Երեկ պայքարի դուրս եկած 79 կգ քաշային Արման Ավագյանը դուրս է մնացել պայքարից:

Նմանատիպ նյութեր