211652_close_icon

Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել․ «Ժողովուրդ»

views-count1497 դիտում article-date 10:03 15-09-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում արդեն երրորդ օրն է՝ ծանր մարտեր են ընթանում, ինչի հետեւանքով, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունենք 105 զոհ, եւ հակառակորդը 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից։ Այս իրավիճակին զուգահեռ՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել:

Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ կլինի, որից հետո Արթուր Դավթյանը հրաժեշտ կտա դատախազությանը եւ գլխավոր դատախազի ղեկը կհանձնի Աննա Վարդապետյանին: Հիշում եք՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, բավականին սրտառուչ քայլ կատարեց:

Դատախազ Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ խոնարհվեց եւ քայլելով հեռացավ դատախազությունից, ինչպես սրբավայրից կբաժանվեր: Հետաքրքիր է՝ Արթուր Դավթյանը կհամբուրի արդյոք դատախազության շենքի դուռը՝ ձեռքերը միացնելով, ինչպես աղոթքի ժամանակ, եւ կխոնարհվի, թե այլ կերպ կհեռանա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր