211652_close_icon
views-count10184 դիտում article-date 09:50 17-11-2016

Վարդենիկի կրթահամալիրի աշակերտական խորհուրդը Ռոբերտի ծննդյան օրվա կապակցությամբ մեծարման ցերեկույթ էր կազմակերպել դպրոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 16-ը ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Ռոբերտի բացառիկ հերոսությունը անտարբեր չթողեց և ոչ մեկին, նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ ընկերների համար, բացի հերոս լինելուց, նա հումորով ու բարի Կյաժն էր: Երեկ՝ նոյեմբերի 16-ին, Վարդենիկի կրթահամալիրի աշակերտական խորհուրդը Ռոբերտի ծննդյան օրվա կապակցությամբ մեծարման ցերեկույթ էր կազմակերպել դպրոցում, որտեղ խոսվեց Ռոբերտ Աբաջյանի հերուսության ու հայրենասիրության մասին , երգվեցին երգեր. .. Հուզմունք ու հպարտություն միախառնվել էր ներկաների աչքերում: Ցավում էինք ու հպարտանում : Թող քո հոգին սավառնի երկնքում ու հայ ազգին խաղաղություն պարգևի Հերոս: Դու կյանքդ տվեցիր քո հայրենիքին ու անմահացար բոլորիս համար ... Փառք, փառք, փառք, մեր հերոսներին ... Լուսանկարները՝ Կարեն Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր