211652_close_icon
views-count5073 դիտում article-date 19:24 14-09-2022

Հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ ՊՆ–ն տվյալներ է հայտնում սահմանային իրավիճակի վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ժամը 18։00–ի դրությամբ սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՊՆ–ն։

Ժամը 15։00–17։00–ի հատվածում Սոթքից մինչև Գորիս՝ ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառվել են հարվածային ԱԹՍ–ներ։

16։40–ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս պահին այն մարվել է։

Ժամը 17։00–ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր