211652_close_icon

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդին

views-count953 դիտում article-date 20:24 14-09-2022

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հետ։

Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, առաջնագծում տիրող իրավիճակին։ Մասնավորապես քննարկվեցին գնդերեցների ծառայությանն առնչվող հարցեր։

Հայոց Հովվապետը կարևոր նկատեց, որ գնդերեցները շարունակեն իրենց նվիրյալ ծառայությունը՝ մշտապես լինելով Հայոց բանակի ու հայ զինվորի կողքին հայրենիքի պաշտպանության սրբազան գործում, գոտեպնդեն ու բարձր պահեն նրանց մարտական ոգին։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է եկեղեցականներին հովվական խնամք ցուցաբերել  հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների ընտանիքներին և վիրավորներին։

Նմանատիպ նյութեր