698 դիտում
11:17 13-09-2022
Երեւանի ավագանու նիստն այսօր չի կայանա
Սահմանային իրավիճակով պայմանավորված՝ Երեւանի ավագանու նիստը հետաձգվել է։ Այս մասին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնից։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, պետք է գումարվեր Երեւան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգում 27 հարց կար, այդ թվում՝ Տիգրան Ավինյանին՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն է։ Երեւանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի աշնանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ, տվյալները ճշտվում են: Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ եւ խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:

Նմանատիպ նյութեր
1642 դիտում
22:03 15-10-2024
ՔՊ վարչության նիստն այսօր չի կայանա
1553 դիտում
11:17 16-03-2021
Երեւանի ավագանին իր հերթական նիստն է գումարել. օրակարգում ընդգրկված է 25 հարց. ուղիղ
5288 դիտում
17:03 30-01-2019
Երեւանի քաղաքապետարանում ամփոփվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի վարչության 2018 թ. կատարված աշխատանքը
Այս բաժնից
1105 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1147 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
871 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան