211652_close_icon
views-count5249 դիտում article-date 17:03 30-01-2019

Երեւանի քաղաքապետարանում ամփոփվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի վարչության 2018 թ. կատարված աշխատանքը

Այսօր Երեւանի քաղաքապետարանում ամփոփվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի վարչության 2018 թվականին կատարված աշխատանքը: 2018 թվականին Երեւանում գրանցվել է 8699 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 144, մարմնական վնասվածքներ ստացել 4904 մարդ: 3940 տեխնածին դեպքերից 2613-ը հրդեհ է (2017 թվականին՝ 1966)։ Նյութական վնասը կազմել է 203 277 736 դրամ։ Սոցիալ-կենցաղային դեպքերից մեծ թիվ են կազմում թունավորումները՝ 3405 դեպք, որոնց հետեւանքով տուժել է 3408, զոհվել 16 մարդ։ 2018 թվականին վարչության անձնակազմի ուժերով եւ աջակցությամբ փրկվել է 79 մարդու կյանք։ Անցկացվել է 7 շտաբային, 16 օբյեկտային, 96 հատուկ տակտիկական, 2 արտապլանային ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ 24 ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում անցկացվել են դասախոսություններ քաղաքացիական պաշտպանության թեմայով։ Վարչության Ճգնաժամային կառավարման բաժնում ներդրվել է «Զանգերի կառավարման համակարգ», որը հնարավորություն է տալիս միաժամանակ ընդունել 4 հեռախոսազանգ, ինչպես նաեւ ձայնային հաղորդագրության միջոցով իրականացնել ազդարարում։ Արդեն իսկ գործող 1-08 միասնական համակարգչային ցանցը թույլ է տալիս ներբեռնել օրվա ընթացքում գրանցված դեպքերը եւ հետեւել քաղաքապետարանի վարչությունների, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների իրականացրած աշխատանքներին։ Վարչության աշխատակիցները Երեւանի 4-րդ կարգի վթարային Արցախի 4-րդ նրբանցքի 8-րդ եւ 10-րդ հանրակացարաններում իրականացրել են չափագրման եւ հաշվառման աշխատանքներ՝ վերաբնակեցման աշխատանքները կազմակերպելու նպատակով. Ուսումնասիրվել են ազդարարման համակարգի թերությունները։ Առկա 105 շչակները մայրաքաղաքի ողջ տարածքի ձայնածածկում չեն ապահովում: Ընդամենն անհրաժեշտ է 182 շչակ։ Հիդրանտների ցանցն էլ համալրման-նորոգման կարիք ունի: Երեւանի փրկարարական վարչությունն առաջարկում է. Քանաքեռ-Զեյթուն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում արձագանքման օպերատիվությունը բարձրացնելու համար ստեղծել հրշեջ-փրկարարական ջոկատներ: Աշխատանքային տարին ամփոփել են նաեւ մարզային փրկարարական վարչությունները: Արագածոտն 2018 թվականին մարզում գրանցվել է 981 արտակարգ դեպք (2017 թվականին՝ 766), որոնց հետեւանքով զոհվել է 25, մարմնական վնասվածքներ ստացել 115 մարդ։ Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 389-ը հրդեհ է (2017 թվականին՝ 275): Սերտ է եղել համայնքների հետ համագործակցությունը։ Մարզային փրկարարական վարչությունն ուսումնասիրել է անտառային եւ բուսածածկ տարածքներին առավել մոտ գտնվող համայնքները, մեթոդական օգնություն ցուցաբերել այդ տարածքներում կամավոր հրշեջ փրկարարական խմբեր ստեղծելու հարցում, գործող կամավոր ջոկատներին ներկայացրել անտառային հրդեհների մարման վերաբերյալ EUROFIRE ուսումնական ձեռնարկը։ Համատեղ քայլեր են արվել ոռոգման ջրագծերում եւ սելավատարերում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։ Իրականացվել է ապաստարանների եւ հակաճառագայթային թաքստոցների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն։ Մեթոդական օգնություն է ցուցաբերվել 4 խոշորացված (Ապարան, Ալագյազ, Ծաղկահովիտ եւ Արագածավան) համայնքի քաղպաշտպանության պլաններ կազմելու գործընթացում։ Ուսումնասիրվել է ազդարարման համակարգի վիճակը։ Մարզին անհրաժեշտ է 129 շչակ, պակասում է 78-ը։ Տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են անտառային հրդեհների մարման, անօդաչու թռչող սարքերի հեռակառավարման, արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնության եւ այլ թեմաներով դասընթացների։ Մարզի տարածքում ջրի լիցքավորման խնդիրն առաջնային է: Լեռնային եւ անտառային գոտիներում հրդեհաշիջման աշխատանք կատարելու համար ստորաբաժանումներին անհրաժեշտ են առաջնային հրդեհաշիջման միջոցներ։ Տավուշ 2018 թվականին մարզում գրանցվել է 363 արտակարգ դեպք (2017 թվականին՝ 498), որոնց հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել 44 մարդ։ 302-ը տեխնածին դեպքերից 206-ը հրդեհ է (2017 թվականին՝ 333)։ Նյութական վնասը կազմել է 105 323 862 դրամ։ Մի շարք թիրախային համայնքներում անցկացվել են սողանքի ակտիվացման եւ հակառակորդի հարձակման դեպքում բնակչության պաշտպանության թեմայով ուսումնավարժություններ։ Նախորդ տարիների համեմատ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ կազմակերպությունների ղեկավար կազմի մոտեցումներն այս հարցերի շուրջ փոխվել են։ Շուրջտարի իրականացվել է Գետահովիտ համայնքում սողանքային մարմնի տեղաշարժի մոնիտորինգ։ «Տեղական մակարդակում ԱՌԿ գործընթացներին աջակցություն ցուցաբերելու մասին» ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք համայնքների վտանգների, խոցելիության եւ կարողությունների բացահայտման աշխատանքներ, ճշգրտվել են բազմաբնակարան վթարային շենքերը։ Հաշվի առնելով Տավուշի մարզում հայ-ադրբեջանական շփման գծի առկայությունը եւ 46 համայնքի սահմանամերձ լինելը, անհրաժեշտություն կա այս տարածքներում հրշեջ հենակետեր ստեղծել՝ արագ արձագանքման նպատակով։ [b]Վայոց ձոր [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0388432001548853296886300.jpg[/img] 2018 թվականին մարզում գրանցվել է 484 արտակարգ դեպք (2017 թվականին՝ 422), որոնց հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել 134 մարդ: Մարզի ուսումնական, բժշկական հաստատություններում եւ արտադրական օբյեկտներում անցկացվել են տարբեր թեմաներով ուսումնավարժություններ։ Դրանցից մեկը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի «Փոքր գրանտային նախագծեր» ծրագրի շրջանակներում Գլաձոր գյուղի միջնակարգ դպրոցում անցկացված «Երկրաշարժ՝ դպրոցում․ աստիճանավանդակի փլուզում» թեմայով ուսումնավաժությունն էր, որի արդյունքում որոշվել է Գլաձորի եւ Ռինդի միջնակարգ դպրոցները կահավորել հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարհանման սխեմաներով։ Հրդեհների վտանգը նվազեցնելու նպատակով մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում անցկացվել է «Անտառային հրդեհների մարման վերաբերյալ» ուսումնական նյութերի լրացուցիչ արագընթաց ուսուցում: [b]Գեղարքունիք եւ Շիրակ [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0866345001548853334812802.jpg[/img] 2018 թվականին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 548 արտակարգ դեպք (2017 թվականին` 615), զոհվել է 18 , մարմնական վնասվածքներ ստացել 59 մարդ։ 328 տեխնածին դեպքերից 222-ը հրդեհ է (2017 թվականին՝ 228), նյութական վնասը կազմել է 41 966 513 դրամ։ Գավառ համայնքի Դեմիրճյան փողոցում փրկարարների մասնակցությամբ մաքրվել է 650 մ սելավատար։ Կատարվել է մարզի ապաստարանների վիճակի ուսումնասիրություն։ Ճշտվել է բնակչության ազդարարման համար նախատեսված շչակների տեխնիկական վիճակը: Առկա 41, ամբողջ մարզի ազդարարումն ապահովելու համար անհրաժեշտ է 117 շչակ։ Վարչությունն ու բոլոր ստորաբաժանումները ձեռք են բերել թվային ռադիոկայաններ, իսկ Գավառի եւ Ճամբարակի հեռուստաաշտարակներում տեղադրվել է 2 վերահաղորդակ։ Մարզում նախորդ տարվա կարեւոր ձեռքբերումներից է նոր գույքը։ Գավառի եւ Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատները համալրվել են մեկական «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներով, Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ ջրափրկարարական գույքով հագեցած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով, Մարտունու ՀՓՋ-ը՝ BV-206 թրթուրավոր եւ «Կամազ» ամենագնացներով, հզոր գեներատորներով: Արտակարգ դեպքերին առավել արագ եւ արդյունավետ արձագանքման նպատակով Արտանիշ համայնքում հիմնվել է հրշեջ-հենակետ: Շիրակի մարզում գրանցվել է 581 արտակարգ դեպք (2017 թվականին՝ 661)։ Տարին անբարենպաստ է եղել հատկապես գյուղատնտեսության համար։ Կարկտահարության, ուժեղ քամու, հորդառատ անձրեւների, սելավի եւ ցրտահարության հասցրած վնասը կազմել է 3,1369 միլիարդ դրամ: Տուժել է 27 համայնք եւ 34 բնակավայր։ Մարզային փրկարարական ստորաբաժանումները մշտական վերահսկողություն են իրականացրել 2 քիմիական վտանգավոր օբյեկտում, որտեղ պահվում է ամոնիակ, քլոր: Ստուգվել է ազդարարման համակարգի վիճակը։ Մարզին անհրաժեշտ է 165 շչակ, առկա գույքի մեծ մասը վերանորոգման կարիք ունի։ Շվեյցարիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության հետ համատեղ իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակում Շիրակի փրկարարական վարչության եւ Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի բազայի հիման վրա ստեղծվել է «Շիրակ» քաղաքային որոնողափրկարարական միջին թիմը, որը մասնակցել է 36 ժամյա դաշտային վարժանքի։ «Կառուցենք դիմակայուն համայնքներ Վրաստանում եւ Հայաստանում» ծրագրի շրջանակներում մարզի 25 թիրախային համայնքում ստեղծվել են 20 հոգանոց համայնքային թիմեր, որոնց տրամադրվել են պարզագույն փրկարարական գործիքներ, գույք եւ հանդերձանք։ Որոշ ջոկատներում հիդրավլիկ գործիքների եւ ջրափրկարարական գույքի անհրաժեշտությունն առաջնային խնդիր է։ Սպասարկման տարածքի մեծությունից ելնելով՝ առաջարկվում է Գյումրի քաղաքում եւս մեկ ջոկատ հիմնել։ Տարվա ընթացքում երկու Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերի կրթօջախներում, բժշկական հաստատություններում եւ արտադրական օբյեկտներում անցկացվել են ուսումնավարժություններ։ Վարչությունների աշխատակիցները մասնակցել են բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության թեմաներով համայնքային շտաբային քննարկումների, ցուցաբերել մեթոդական օգնություն աղետների ռիսկի կառավարման՝ ԱՌԿ, պլանների մշակման գործում։ [b]Կոտայք եւ Լոռի [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0578783001548853379652373.jpg[/img] Հունվարի 24-ին նախորդ տարվա աշխատանքային հաշվետվություն ներկայացրին Կոտայքի եւ Լոռու մարզային փրկարարական վարչությունները։ Կոտայքի մարզում գրանցվել է 2597 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 19 (2017 թվականին` 25), մարմնական վնասվածքներ ստացել 102 մարդ (2017 թվականին` 113): Արձանագրվել է 1424 հրդեհի դեպք (2017 թվականին` 912), նյութական վնասը կազմել է 197 595 891 դրամ։ Բնակչության պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով անցկացվել են հրամանատարաշտաբային, շտաբային, ցուցադրական հատուկ տակտիկական եւ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնակցություն է ցուցաբերվել մարզի 30 համայնքի կողմից անցկացված շտաբային քննարկումներին։ Մեթոդական օգնություն է ցուցաբերվել մարզի խոշորացված համայնքներին՝ քաղաքացիական պաշտպանության պլանների, արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության ժամանակ բնակչության տարհանման պլանների մշակման գործընթացում։ Մարզային ստորաբաժանումները պարբերաբար վերահսկել են ջրամբարների ջրի մակարդակը՝ ջրածածկման գոտում գտնվող բնակչությանը ժամանակին ազդարարելու նպատակով։ Ազդարարման համակարգը համալրման կարիք ունի․ մարզին անհրաժեշտ է 137 էլեկտրական շչակ, առկա է 63-ը։ Ռադիոկապի վիճակը բարելավելու նպատակով անհրաժեշտ են թվային ուժեղացուցիչներ։ Տարվա ընթացքում հրդեհների վիճակագրությունը ցույց է տվել, որ մարզի մի շարք գյուղական համայնքներում ջրի լիցքավորումն անհնար է` ջրաղբյուրների բացակայության պատճառով, առկա հիդրանտներն էլ չեն գործում։ Հրդեհաշիջման աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է Բյուրեղավան, Գառնի եւ Մեղրաձոր համայնքներում ստեղծել հրշեջ-փրկարարական հենակետեր: Նման հենակետ գործում է զբոսաշրջային Ծաղկաձոր քաղաքում․ նախորդ տարի տեղադրվել է վագոն-տնակ, ձեռք է բերվել ձնագնաց տեխնիկա։ Լոռու մարզում գրանցվել է 1258 արտակարգ դեպք (2017 թվականին` 969), որոնց հետեւանքով զոհվել է 35 (2017 թվականին՝ 45), տուժել 1106 մարդ (2017 թվականին՝ 680)։ 448 տեխնածին բնույթի դեպքից 234-ը հրդեհ է (2017 թվականին՝ 443): Նյութական վնասը կազմել է 160 055 220 դրամ, որի մոտ կեսը՝ 72 161 500 ուժեղ քամիների պատճառած վնասն է: Թումանյան համայնքի սողանքային տեղամասում տարեսկզբին վարչության աշխատակիցներն իրականացրել են շուրջօրյա հերթապահություն, հորատման աշխատանքների տեղամասերում անցկացրել էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման գծեր, վերահսկել հորատանցքերում տեղադրված չափիչ սարքերի գրանցած տեղեկատվությունը։ Ալավերդի քաղաքում կազմակերպվել են արհեստական քարաթափումներ։ Ուշադրության կենտրոնում է եղել անտառներում եւ բուսածածկ այլ տարածքներում հրդեհների կանխարգելման խնդիրը։ Ամռանը բնակչության շրջանում տարվել են իրազեկման աշխատանքներ` բնության գրկում հանգստի կազմակերպման վարքականոնների վերաբերյալ, իսկ անտառտնտեսության անձնակազմն ուսուցանվել է հրդեհների մարման եղանակների մասին։ Տարվա ընթացքում Լոռու փրկարարներն ապահովել են Դեբետ գետում անցկացվող «Ռաֆթինգ» սպորտային միջոցառումների անվտանգությունը, սկաուտ- ճամբարականների հետ անցկացրել մասնագիտական դասընթացներ եւ գործնական պարապմունքներ, սովորեցրել արտակարգ իրավիճակներում գրագետ գործելու եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերման հմտություններ։ [b]Արարատ եւ Արմավիր [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0376304001548853413800802.jpg[/img] Հունվարի 23-ին Արարատի եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչություններն ամփոփեցին նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքը։ Արարատի մարզում գրանցվել է 834 արտակարգ դեպք (2017 թվականին` 716), որոնց հետեւանքով զոհվել է 25 (2017 թվականին՝ 25), մարմնական վնասվածքներ ստացել 323 մարդ (2017 թվականին՝ 392): Փրկարարներն արձագանքել են 363 հրդեհի կանչի (2017 թվականին` 282), հիմնականում՝ խոտածածկ տարածքներում, նյութական վնասը կազմել է 50 639 700 դրամ (2017 թվականին` 60 765 550 դրամ): Տարվա ընթացքում մի շարք կրթական, բժշկական հաստատություններում եւ արտադրական օբյեկտներում անցկացվել են տարբեր թեմաներով վարժանքներ։ 30 համայնքում կազմակերպվել են շտաբային քննարկումներ, մասնավորապես՝ Ազատի ջրամբարի պատվարի փլուզման, ուժեղ երկրաշարժի, հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման վերաբերյալ։ Համայնքների ղեկավարներին ցուցաբերվել է մեթոդական օգնություն ռիսկերի ու վտանգների, խոցելիության բացահայտման եւ գնահատման գործընթացում։ 5 հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել մարզի կապի, գազամատակարարման, ջրամատակարարման եւ էներգամատակարարման կազմակերպություններում: Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ դասախոսություններ են կազմակերպվել: Բարելավվել են որոշ հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքային պայմանները։ Նախորդ տարվա կարեւոր ձեռքբերումներից էր ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի հիմնանորոգումը։ Բնակչության ազդարարման խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Համայնքների ազգաբնակչության ազդարարումն իրականացվում է համայնքներում տեղադրված էլեկտրական շչակներով։ Առկա է 75 շչակ, մարզում անհրաժեշտ է 118 շչակ։ Ռադիոկապի խնդիր կա Պարույր Սեւակ, Զանգակատուն, Վարդաշատ եւ Ուրցալանջ համայնքների տարածքներում, Խոսրովի արգելոցի որոշ տեղամասերում: Մարզում կան հակաճառագայթային թաքստոցներ, որոշները վերանորոգման կարիք ունեն։ Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս մաքրվել եւ կարգավորվել է 126918 մ դրենաժ՝ Հովտաշատ, Նորամարգ, Շահումյան, Սիս, Դարբնիկ, Ձորակ եւ այլ համանքներում։ Արմավիրի մարզում գրանցվել է 576 արտակարգ դեպք (2017 թվականին՝ 440): Տեխնածին աղետներից 305-ը հրդեհ է։ Նյութական վնասի չափը կազմել է 30 120 546 դրամ: Քիչ չեն եղել տարերային աղետները։ Լեռնագոգ գյուղի 43 տուն տուժել է հորդառատ անձրևից առաջացած սելավից, Շենիկ համայնքի մոտ 20 հա բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածքներ եւ մոտ 80 հա պտղատու այգիներ ջրածածկվել են, մայիս-հունիս ամիսներին 36 համայնք վնասվել է կարկուտից, եւս 13-ը՝ ուժեղ քամուց։ Տարվա ընթացքում մարզի ղեկավար կազմի հետ անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնավորապես՝ Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման եւ ձնաբքի հետեւանքով արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման վերաբերյալ։ Տասնյակ վարժանքներ եւ դասախոսություններ են անցկացվել կրթօջախներում եւ բժշկական հիմնարկներում։ Իրականացվել է մարզի գետերի, ջրամբարներում ջրի մակարդակի վերաբերյալ տվյալների հավաքագրում եւ վերլուծություն, հակաճառագայթային թաքստոցների եւ ապաստարանների վիճակի ուսումնասիրություն։ Այս տարի Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը ձեռք է բերել թվային ռադիոկապ։ Համայնքների բնակչության ազդարարման խնդիրն ուսումնասիրել են մասնագետները։ Առաջարկվում է մարզի բնակչության ազդարարման համակարգի վերազինումը, աղետների դիմակայման տրանսպորտային եւ տեխնիկական ապահովման հարցը լուծել թե պետության ֆինանսավորմամբ, թե համայնքների բյուջեներից:

Նմանատիպ նյութեր