1994 դիտում
09:20 13-09-2022
Սա հարձակում է միջազգայնորեն ճանաչված հայկական բնակավայրերի վրա․ Ջեքի Սփիր
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը հրետակոծում է միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքները։
«Վրդովված եմ Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ քաղաքների ուղղությամբ զանգվածային հրետանային կրակ բացելու հաղորդագրություններով։ Որպեսզի պարզ լինի՝ դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ են, ոչ թե վիճելի տարաքներ։ Անբարեխիղճ է, որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանին»,- հայտարարել է Սփիրը։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ «ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 04.00-ի դրությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ: Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ: Դիրքային մարտերը շարունակվում են։
Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են:

Նմանատիպ նյութեր
1739 դիտում
11:02 10-04-2019
«Այս հարցում հայ համայնքն ունի գաղտնի զենք». ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիր
Այս բաժնից
595 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
523 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը
562 դիտում
11:34 23-11-2024
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան (տեսանյութ)