Հայաստանի պատմության թանգարանում կներկայացվի հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Հայաստանի պատմության թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցությամբ, 2022թ.-ի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում են հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը։
Այն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում։
Հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա 2022թ.-ի սեպտեմբերի 15-ին, ժամը 19-ին Հայաստանի պատմության թանգարանում (հասցե՝ Հանրապետության հրապարակ 4):
Ցուցահանդեսի համադրողն է՝ գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի "Kurfürstliches Gärtnerhaus" ցուցասրահի տնօրեն, "Atelier Middelmann" արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը։
2022թ. սեպտեմբերի 16ին, ժամը 18ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Միրզոյան գրադարանն արվեստասեր հանրությանը և լուսանկարչության ոլորտում ստեղծագործող արվեստագետներին և գործող կազմակերպություններին հրավիրում են հանդիպման՝ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի համադրող, գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի հետ:
Հանդիպման ընթացքում Յուրգեն Միդելմանն անդրադարձ կկատարի Գագիկ Հարությունյանի ստեղծագործունեությանը և իր կողմից ընտրված աշխատանքների հիման վրա կբացահայտի և հյուրերին կներկայացնի իր դիտանկյունը և Գագիկ Հարությունյանի դերն ու նշանակությունը ժամանակակից լուսնակարչության համատեքստում:
Սիրով սպասում ենք բոլորին սեպտեմբերի 16ին, ժամը 18ին Միրզոյան գրադարանում (հասցե՝ Մհեր Մկրտչյան 10):
Մուտքն ազատ է: