211652_close_icon
views-count1007 դիտում article-date 16:38 12-09-2022

Ընտրություններին տեխնիկան բերեցին, որ իրենց ընտրենք, մենք էլ խաբվեցինք․ Լոռու մարզի բնակիչները փակել են ճանապարհը. Tert.am

Լոռու մարզի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով կառավարությունից սկսել ճանապարհների շինարարական աշխատանքները, հայտնում է Tert.am-ը։

«Մրցույթը հայտարարված է, կա կապալառու ընկերություն, որը մի քանի ամիս առաջ պետք է սկսած լիներ աշխատանքները, բաց առ այսօր բացի չափագրումից ճանապարհի վրա ոչինչ չի արվել, ոչ ոք չի եկել, նույնիսկ չափագրողները չեն եկել»,- ասացին նրանք։

Բնակիչները հայտնեցին, որ բոլոր միջոցներով փորձել են դիմել կառավարությանը այդ խնդրով, սակայն՝ ապարդյուն։

«Վարչապետը պատասխանել է մեր հարցադրմանը, նշել, որ աշխատանքներ են տարվում շինարարությունը սկսելու համար, սակայն չի արվել։ Կառավարությունից ասում են՝ գումարը փոխանցված է, բայց աշխատանքները չեն սկսվել։ Թող ՏԿԵ նախարարությունից ներկայացուցիչ գա ու պատասխանի ժողովրդի հարցերին»,- ասում են գյուղացիները։

Մանամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նմանատիպ նյութեր