39971 դիտում
18:31 26-07-2016
Արտակարգ իրավիճակ Հասրաթյան փողոցում. բնակիչները սպառնում են փակել ճանապարհը, որպեսզի իրենց անվտանգության մասին մտածեն պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 26-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Հասրաթյան փողոցում` «Շանթ» գործարանի դիմաց, մի խումբ բնակիչներ՝ Առաքելյան, Հակոբյանց, Վշտունու, Լուկաշինի, Բաշինջաղյան, Զոհրապի և Չուխաջյան փողոցներից, արդարացիորեն բարձրաձայնում էին, որ պատկան մամինների մեղքով նշված փողոցում միշտ տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, որոնց մի մասը, ցավոք, ողբերգական ավարտ են ունենում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե ամեն օր բնակիչները ականատես են լինում վթարների ու վրաերթերի: Ընդամենը 2 օր առաջ վրաերթ տեղի ուեցավ, որի պատճառով 58-ամյա կինը տեղափոխվեց հիվանդանոց :
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հարակից՝ զինվորականների ընտանիքներով բնակեցված շենքերի բնակիչները ասում էին. «Ինչքա՞ն կարելի է` օրը մեջ էստեղից վիրավորների տանեն հիվանդանոց, էլ մահերի մասին չենք ասում: 2007 թվականից մինչ օրս բազմիցս դիմել ենք Երևանի քաղաքապետարան, Պաշտպանության նախարարություն, այլ պատկան մարմինների որպեսզի այս հատվածում ստորգետնյա կամ վերգետնյա անցում սարքեն:
Ամեն անգամ համապետական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստանում են, բայց արդյունքը լինում է այն, որ նրանց խոսքերը դառնում են օդ: Տանից դուրս գալուց նշված հատվածով անցնելիս չգիտես` կհասնես աշխատանքի վայր ու արդյո՞ք տուն կվերադառնաս, թե կհայտնվես հիվանդանոցում:
Կա վարորդների մի տեսակ, ովքեր չեն նայում` զեբրայի վրայով ես անցնում, թե չէ, քշում ու շպրտում են: Եթե որոշ փողոցներում երբեմն հետիոտներն են լինում մեղավոր` անցնելով չթույլատրելի հատվածով, ապա այստեղ հետիոտները ոչ մի մեղավորություն չեն ունենում: Առաջին մեղավորները վարորդներն են և նոր հետո` քաղաքի և տեղական իշխանության ներկայացուցիչները: Մեզ համար, մեր երեխեքի կյանքն ավելի թանկ է, քան որոշ ծալապակաս վարորդների ու իրենց տաք կաբինետներում կաշվե փափուկ բազկաթոռներին նստած չինովնիկների աշխատաոճը»:
Ակցիայի մասնակիցները խոստացան, որ եթե հարցը կարճ ժամանակում չլուծվի, ստորգետնյա կամ վերգետնյա անցում չկառուցվի, ապա իրենք կորցնելու ոչինչ չունեն. անժամկետ նստացույց կանեն ճանապարհին, ինչքան էլ երթևեկությունը կաթվածահար լինի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1891 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)