211652_close_icon
views-count1389 դիտում article-date 10:20 12-09-2022

ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած լուրը հայկական կողմից սահմանին կրակ բացելու մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ի երեկոյան կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին նշված է  Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր