2291 դիտում
13:32 21-06-2019
Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը հայկական կողմից նռնականետերի կիրառմամբ հրադադարը խախտելու մասին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած լուրը, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը:
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ։
«Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է:
Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»,- ասված է արցախի Հանրապետության պաշտանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
5248 դիտում
20:57 20-07-2020
Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուրը
7510 դիտում
16:13 04-04-2022
Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
Այս բաժնից
1285 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
1045 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1030 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները