211652_close_icon
views-count1930 դիտում article-date 23:28 11-09-2022

Արթուր Ալեքսանյանը հաղթեց իրանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. Ըմբշամարտի ԱԱ. shantnews.am

Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար, հայտնում է shantnews.am-ը։

Կիսաեզրափակիչում գյումրեցի ըմբիշը գոտեմարտել է իրանցի Մոհամադհադի Աբդոլլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 9-0 հաշվով հաղթել էր ղրղզ Բեկսուլթան Մախմուդովին, իսկ 1/8 եզրափակիչում առավելության էր հասել Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարի նկատմամբ։ Արթուրի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել։

Նմանատիպ նյութեր