Առաջին խումբ․ Արարատ-2-ը հաղթել է Ալաշկերտ -2-ին, Վեստ Արմենիան՝ Սյունիքին.armsport.am
armsport.am-ը գրում է. «Հայաստանի Առաջին խմբի առաջնության 8-րդ տուրի խաղում «Արարատ-2»-ը մրցել է «Ալաշկերտ-2»-ի հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
«Արարատ-2»-ի կազմում նախ Աշոտ Քոչարյանի իրացրած անկյունայինից հետո ինքնագոլի հեղինակ է դարձել մրցակցի պաշտպանը, ապա հաշիվը կրկնապատկել է Հարություն Հարությունյանը։
Տուրի մյուս խաղում էլ «Վեստ Արմենիան» Վաղարշապատի ակադեմիայում ընդունել է «Սյունիքին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել»։