«Վեստ Արմենիան» հայտարարեց Հայաստանի առաջնությանը չմասնակցելու մասին
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է գործունեության դադարեցման մասին.
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը ստիպված է հայտարարել գործունեության դադարեցման և Հայաստանի գալիք առաջնությանը չմասնակցելու մասին: Ափսոսանքով ենք տեղեկացնում, որ ֆինանսական խնդիրները խորացան կորոնավիրուսի համավարակի հետևանքով, ինչը հանգեցրեց այսպիսի վերջնական որոշման:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլիստներին, երկրպագուներին, այն անձանց, ովքեր եղել են թիմի մի մասնիկն ու կանգնած են եղել ակումբի կողքին: Հայկական ֆուտբոլի մասնակիցներին, թույլ տվեք` մաղթել անխափան շարունակություն և զարգացում` անկախ բոլոր խոչընդոտներից»,-ասված է հայտարարության մեջ:
«Վեստ Արմենիան» հիմնադրվել էր 2019 թվականին: Առաջին խմբի առաջնության 2020/21 մրցաշրջանում թիմը գրավել էր 4-րդ տեղը: