211652_close_icon
views-count32293 դիտում article-date 15:16 09-09-2022

Ջերմուկում հայտնի գիպսե կիսանդրիները վնասվել են տարիներ առաջ, ու այդ մասին իմացել է նաև Ուկրաինայում բնակվող, տարածքը գնած սեփականատերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ջերմուկի բաժնում նյութեր են նախապատրաստվել և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն քրեական վարույթ նախաձեռնելու և նախաքննություն իրականացնելու համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են օրեր առաջ համացանցում հրապարակված այն նյութի մասին, որով տեղեկացվում էր, որ Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել վանդալիզմ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կոտրվել են ոչ թե արձանները, այլ կիսանդրիները, այդ թվում՝ Կոմիտասի, Պարույր Սևակի, Մարտիրոս Սարյանի, Հրաչյա Ներսիսյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Թումանյանի,  Պետրոս Ադամյանի, թվով՝ 12։

Կիսանդրիները տեղադրված են եղել սովետական տարիներին Ջերմուկի հայտնի մարզամշակութային համալիրում, իսկ արդեն 90-ական թվականներից համալիրը չի գործել։ Սեփականաշնորհման տարիներին էլ այն սեփականաշնորհվել է ու 4 անգամ վերավաճառվել։ 

Այս պահին շենքի սեփականատերը գործարար է, սակայն նա գտնվում է Ուկրաինայում, ով երբ ավերակների վերածված շենքը գնել է, դեռ այն ժամանակ նկատել է, որ գիպսե կիսանդրիներն ամբողջովին վնասված են եղել։ Ու հիմա շենքը ամբողջովին վթարային է։ Եվ կա վտանգ, ամեն պահի ներսում կարող են լինել փլուզումներ։ Սեփականատերն էլ պետք է տարածքը գոնե երկաթե ճաղավանդակներով ցանկապատի, որպեսզի մարդիկ չմտնեն ներս ու անգամ զուգարանի վերածված տարածքում վնասվածքներ չստանան։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
  
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր