211652_close_icon
views-count105703 դիտում article-date 19:56 15-02-2022

5 մլրդ դրամով Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը գնած Նարեկ Նալբանդյանը տարիներ առաջ իր ավտոմեքենայով բախվել է քաղաքացու ավտոմեքենային, ապա դեպքի վայրից դիմել փախուստի, քաղաքացուն պատճառելով 2 հազար դոլարի վնաս

Օրեր առաջ ՝ փետրվարի 10-ին, «Առավոտ»  էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկություն էր տարածել, թե ով է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը  5 մլրդ դրամով ձեռք բերել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Առավոտ»-ի  տեղեկություններով՝ պարզվում է, որ այն ձեռք է  բերել Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ Նարեկ Նալբանդյանը:

Ֆոտոլրագրողի   տեղեկություններով՝ վերջինս  2018 թ.-ի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի Պուշկին-Տերյան փողոցների խաչմերուկում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվել էր կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ Արման Դավթյանին պատկանող Volkswagen Touareg  մակնիշի ավտոմեքենային:

Վթարի ահազանգով ժամանել էին  ճանապարհային ոստիկանության   ծառայողներն ու այն ժամանակ ՃՈ հետաքննական բաժանմունքի հետաքննչական խումբը՝ հետաքննիչ  Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ:

Վթարի հետևանքով Ա. Դավթյանին պատճառվել էր մոտ 2 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Տուժած քաղաքացին պարզել էր, որ իր ավտոմեքենային հարվածել և վթարի վայրից հեռացել էր Ն. Նալբանդյանը, իսկ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը ոչնչացվել են, քանի որ պատճառաբանել են, թե՝ եթե  3 տարին լրանում է, ցանկացած նյութական վնասի հետևանքով նախապատրաստված նյութերը  ոչնչացվում են:

aravot.am-ի տեղեկություներով՝ Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել  «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։

Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն մրցույթի միակ մասնակիցն է եղել։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որ որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից։

Նարեկ Նալբանդյանը Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ է, նա մի քանի ընկերությունների սեփականատեր է, բիզնես գործությունը շատ տարբեր է՝ շինանյութի, ավտոպահեստամասերի առեւտուր, միջազգային բեռնափոխադրումներ, ձվի, ալյուրի արտադրություն, շշալցված խմելու ջուր, (Նալբանդյան ալյուր), բայց ոչ հյուրանոցային բիզնես։
Մանրամասներն՝  այստեղ


 

Նմանատիպ նյութեր