211652_close_icon
views-count1123 դիտում article-date 14:07 09-09-2022

Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը. Արմեն Սարգսյանը՝ Եղիսաբեթ 2-րդի մասին

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի թագուհու մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին:

Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:

Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր