Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային անվտանգության օգնության նոր փաթեթի մասին
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 425 միլիոն դոլարի անվտանգության նոր օգնության փաթեթի մասին՝ նախագահի «կրճատման լիազորությունների ներքո»: Սա պաշտպանական տեխնիկայի 69-րդ տրանշն է 2021 թվականի վերջից ի վեր: Փոխանցում է Azatutyun-ը։
Հայտարարությունից մի քանի ժամ առաջ Կիևի իշխանությունները հայտնել էին, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները փորձում են կանխել ռուսական նոր ավիահարվածը մայրաքաղաքի վրա:
Նոյեմբերի 1-ի ուշ երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ բոլոր երկրները, որոնք չեն ցանկանում, որ պատերազմը ընդլայնվի աշխարհի այլ տարածաշրջաններում, «պետք է գործեն»։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նոյեմբերի 2-ի ուշ երեկոյան հայտնել է, որ պայթյուններ են լսվել Կիևի արվարձանում՝ Վիշգորոդում, և որ «օդային պաշտպանության ուժերը գործում են տարածաշրջանում և մայրաքաղաքում»։