1352 դիտում
15:59 08-09-2022
Իրանը հայտարարել է մարտական անօդաչուներով իր օդուժի մատակարարման լիակատար ինքապահովման մասին
Իրանը100-տոկոսանոց ինքնապահովման հասել է մարտական անօդաչու թռչող ապարատներով իր ռազմաօդային ուժերի մատակարարման հարցում: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Համիդ Վահեդին։ Գրում է ԻՍՆԱ գործակալությունը։
«Մենք 100-տոկոսանոց ինքապահովման ենք հասել անօդաչու օդուժի բնագավառում, բայց չպետք է ոչ մի վայրկյան կանգ առնենք այդ ջանքերում, որովհետեւ դադարն այս ոլորտում հանգեցնում է հետ մնալու,- ասել է Վահեդին, որն այցելել է Թավրիզում (Արեւելյան Ադրբեջանի նահանգ) Իրանի ռազմաօդային ուժերի ռազմակայան:- Մենք լավ առաջընթացի ենք հասել անօդաչու թռչող ապարատների բնագավառում, ռազմաօդային ուժերը գնել են երկու շատ արժեքավոր դրոններ՝ «Քաման-12» եւ «Քաման-22»: Մենք տարածաշրջանում առաջիններից մեկն ենք անօդաչու օդուժի բնագավառում: Մեր հնարավորություններն օրեցօր աճում են, եւ մենք այս բնագավառում լավ նորություններ կլսեք մոտ ապագայում»:
Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարը նաեւ նշել է երկրի պաշտպանական արդյունաբերության հաջողությունները մարտական ինքնաթիռներում ռադարների արդիականացման, բարձր ճշգրտության ռումբերի, մեծ հեռահարության հրթիռների եւ «օդ-օդ» դասի հրթիռների արտադրության բնագավառում։

Նմանատիպ նյութեր
1246 դիտում
11:53 26-05-2023
Կրասնոդարի կենտրոնում պայթյուն է լսվել. լրատվամիջոցները հայտնում են անօդաչուներով գրոհի մասին
1195 դիտում
23:17 23-10-2023
Իսրայելում հայտարարել են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության լիակատար միաձայնության մասին
1063 դիտում
22:10 06-12-2024
Իրանը պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարությանը և բանակին
Այս բաժնից
556 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
757 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր
874 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից