1216 դիտում
23:17 23-10-2023
Իսրայելում հայտարարել են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության լիակատար միաձայնության մասին
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական դրության պայմաններում աշխատում է առանց տարաձայնությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի գրասենյակի և Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության համատեղ հայտարարությունը:
«Իսրայելի վարչապետը, պաշտպանության նախարարը և պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը սերտորեն աշխատում են, որպեսզի Իսրայելին հասցնեն լիակատար հաղթանակի: Իսրայելի վարչապետի, պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի միջև փոխադարձ վստահություն և նպատակների միասնություն է», - ասվում է հայտարարության մեջ:
Այս հայտարարությունն արվել է իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված շահարկումների ֆոնին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության անցկացման շուրջ երկրի ղեկավարության ներսում իբր առկա տարաձայնությունների թեմայով:
«Խնդրում ենք ԶԼՄ-ներին ցուցաբերել պատասխանատվություն և խուսափել կեղծ հրապարակումներից, որոնք միայն վնասում են մեր միասնականությանը և ուժին»,- նշել են վարչապետի և պաշտպանության նախարարի գրասենյակներում, ինչպես նաև բանակի մամուլի ծառայությունում:

Նմանատիպ նյութեր
36840 դիտում
17:37 05-07-2018
Սպաների բնակարանային խնդիրը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է. Արծրուն Հովհաննիսյան
1357 դիտում
14:35 14-10-2024
ՌԴ ՊՆ ղեկավարը մեկնել է Չինաստան՝ բանակցելու երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ
Այս բաժնից
841 դիտում
19:55 05-01-2025
Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ»․ ԱՄՆ պետքարտուղար
895 դիտում
19:32 05-01-2025
Էրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
1354 դիտում
16:16 05-01-2025
Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել