1273 դիտում
12:29 08-09-2022
Սեպտեմբերի 1-ից 97 հազար շահառուի համար կավելանան թոշակներն ու նպաստները, որը կստանան հոկտեմբերի թոշակի հետ
Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կրկին հիշեցրեց, որ նախատեսում են թոշակների բարձրացում առնվազն 3 հազար դրամով։
«Օգոստոսի 24-ի կառավարության նիստում սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ։
Գործող օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան երեք հազար դրամը, և մենք որոշեցինք, որ բարձրացնենք նաև նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները մեր խոստացած 3000 դրամը ստանան: Այս նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների, 5 հազար 186 զինկենսաթոշակառուների ու շուրջ 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի մեկից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները», - ասաց նախարարը։
Այսպիսով՝ այն թոշակառուները, որոնց թոշակը բարձրացել էր 1900 կամ 2500 դրամ, մնացած հատվածը հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանան։
«Ընդհանուր առմամբ՝ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները, որը կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին», - ասաց Մկրտչյանը։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ասաց, թե կառավարության համար կարևորագույն նպատակներից մեկն է թոշակների բարձրացումը։
«Կարծում եմ՝ այս քայլը կարևոր առաջընթաց էր», - նշեց փոխվարչապետը։

Նմանատիպ նյութեր
1648 դիտում
20:03 18-08-2021
Բարձր նվաճում ունեցող մարզիկների անվանական թոշակներն ու պատվովճարները կավելանան. նախագիծ
1943 դիտում
10:09 09-10-2020
Արցախում հաշվառված անձանց հոկտեմբերի՝ կանխիկ տրամադրվող կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն Հայաստանում
7040 դիտում
19:08 31-08-2017
Գներն աճում են, եկամուտները չեն ավելանում: Թոշակներն, աշխատավարձները ե՞րբ են ավելացել. Արմեն Պողոսյան
Այս բաժնից
451 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա
397 դիտում
15:18 02-05-2024
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան