852 դիտում
17:18 07-09-2022
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակավայրերի պատմական միջավայրի պահպանմանն ուղղված նախագիծ
Պատմական արժեք ունեցող բնակավայրերի համար առաջիկայում պատմական միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրային փաստաթղթերի մշակման հստակ կարգ կսահմանվի: Քաղաքաշինության կոմիտեն մշակում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ համագործակցելով շահառու գերատեսչությունների հետ:
Օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացուցիչներ Արդարադատության, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից:
Կոմիտեի պատասխանատուները հանդիպման մասնակիցների դիտարկմանն են ներկայացրել նախորդ քննարկումների արդյունքում տարբեր գերատեսչություններից, Երևանի քաղաքապետարանից և նախագծային կազմակերպություններից ստացված առաջարկների, դիտարկումների հիման վրա փաստաթղթի լրամշակված տարբերակը:
Որոշման նախագծով ամրագրվում են սահմանափակումներ, որոնք թույլ կտան պատմական արժեք ունեցող բնակավայրերում կառուցապատման աշխատանք կատարելիս պահպանել քաղաքաշինական միջավայրի արժեքը և նոր միջամտություններով չխաթարել ամբողջականությունը:
Սահմանվում է այդպիսի տարածքների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը: Աշխատանքային քննարկման ընթացքում կատարված դիտարկումներն ամբողջացվելու են՝ փաստաթղթի վերջնական տարբերակը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր
1077 դիտում
18:54 07-06-2022
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հերթական նիստը. քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր
1021 դիտում
18:26 13-05-2024
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
736 դիտում
09:53 03-02-2025
Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում
853 դիտում
09:28 03-02-2025
Իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային ապատեղեկատվության մեծ դnզա է ներարկում․ Աբրահամյան
784 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ