508 դիտում
14:38 07-09-2022
Նիկոլ Փաշինյանը դրական առաջընթաց է նկատում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում դրական առաջընթաց է արձանագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որի 9-րդ կետում խոսք է գնում տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման մասին:
«Դրանից հետո 2021 թվականի հունվարի 11-ին այս անգամ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել ենք հայտարարություն եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ, որը զբաղվում է մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցով:
Այդ նախագծի գաղափարն այն է, որ Հայաստանը կստանա տրանսպորտային ուղիները Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը կստանա ուղիներ Հայաստանի տարածքով, բայց գլոբալ առումով դա նոր միջազգային առևտրային ուղիների բացում է»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցով:
«Հուսով եմ, որ մոտ ապագայում Ռուսաստանի օգնությամբ կկարողանանք լուծել այդ հարցը: Այստեղ, իհարկե, ամեն ինչ լուծված չէ: Կա դրական առաջընթաց եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներում, բայց ամեն ինչ լուծված չէ, որովհետև պետք է լուծել իրավական հարցերը, թե ինչպիսի իրավական կարգավորումներով պետք է աշխատեն այդ ճանապարհները: Ընդհանուր դիրքորոշումը հստակ է, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքներով այդ ճանապարհներն անցնում են: Այդ սկզբունքի հիման վրա մենք կկարողանանք իրականացնել այդ նախագիծը, որը, ի դեպ, տրամաբանորեն անվանում ենք հայկական խաչմերուկ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը հուսով է, որ Հայաստանի տարածքով կանցնեն ճանապարհները, որոնք կապում են Արևելքը Արևմուտքի և Հարավը Հյուսիսի հետ:
«Կարծում եմ, որ այդ նախագիծը ոչ միայն կարևոր է տարածաշրջանային երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի, այլ նաև Ռուսաստանի Դաշնության, Հեռավոր Արևելքի երկրների և Արևելքի, Աֆրիկայի երկրների համար»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1110 դիտում
17:40 08-05-2014
ԱԶԲ ներկայացուցիչը «Հյուսիս-հարավ» ծրագրի աշխատանքներում ակնհայտ առաջընթաց է նկատում
3427 դիտում
10:24 11-10-2018
Պետդեպը Արցախյան կարգավորման գործում առաջընթաց է նկատում․ «Առավոտ»
718 դիտում
18:32 06-02-2024
Հունգարիայի նախագահը հայ-հունգարական առևտրային հարաբերություններում դրական դինամիկա է նկատում
Այս բաժնից
1822 դիտում
21:17 26-11-2024
Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Սյունիքի մարզում
985 դիտում
20:47 26-11-2024
Իսրայելական ինքնաթիռները ինտենսիվ ռմբակոծություններ են իրականացնում Բեյրութում
886 դիտում
19:59 26-11-2024
Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի դեմ