Պետդեպը Արցախյան կարգավորման գործում առաջընթաց է նկատում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Արցախյան հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է նկատվում: Այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը:
«Ադրբեջանում բոլորը շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Այդ երկիր այցի ընթացքում մենք ընդգծել ենք, որ վերջին շրջանում հակամարտության լուծման գործում ձեռք է բերվել առաջընթաց, այդ թվում՝ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ինչպես նաև Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- ասել է նա:
Ջորջ Քենթը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում հակամարտության գործում իր պարտավորություններին: «Այս ամիս՝ երկու շաբաթից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Ցանկանում եմ նշել, որ զորքերի շփման գծում լարվածության մակարդակը նվազել է: Կոչ ենք անում կողմերին շարունակել նույն ոգով»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]