871 դիտում
17:48 06-09-2022
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արամ Պապոյանը
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը:
Արամ Պապոյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ծրագրային առաջնայնությունները: Նա նշեց, որ իրականացնելու է ինստիտուտի գիտական ուղղությունների վերագնահատում՝ հաշվի առնելով գիտաչափական տվյալները, միջազգային գիտության արդի միտումները, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման ու երկրի պաշտպանունակության առաջնայնությունները:
Ինստիտուտի գիտական ստորաբաժանումները նոր կառուցվածք են ունենալու՝ միտված գիտական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նոր թեմաների յուրացման ճկունությանը, ներքին համագործակցության, կադրային ու ենթակառուցվածքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Քայլեր են ձեռնարկվելու ինստիտուտի գիտական և ճարտարագիտական անձնակազմի երիտասարդացման համար:
«Անհրաժեշտ են կտրուկ քայլեր՝ ուղղված ԲՈՒՀ-երի շրջանավարտների, այլ ոլորտներում աշխատանքի անցած և արտերկրում աշխատող երիտասարդների՝ ինստիտուտի աշխատանքներում ներգրավմանը»,- ասաց Արամ Պապոյանը: Նա կարևորեց միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնիկական մշակումների խթանումը, համագործակցությունը ՀՀ այլ գիտական կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի հետ: Արամ Պապոյանը ծնվել է 1959 թվականին` Երևանում: Ավարտել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
2010 թվականին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: Արամ Պապոյանը գիտական ուղին անցել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ ինժեներ-ստաժորից մինչև ինստիտուտի տնօրեն: Այս պաշտոնում նա ընտրվեց 2006 թվականին:
Նրա գիտականհետազոտությունները վերաբերում են լազերային ֆիզիկային, ատոմային ֆիզիկային և սպեկտրասկոպիային, քվանտային և ոչ գծային օպտիկային, օպտիկական պատկերագրմանը: Արամ Պապոյանը 190 աշխատության հեղինակ է, այդ թվում՝ 4 գլուխ գրքերում, 85 հոդված գրախոսվող ամսագրերում, 28 հոդված գիտաժողովների ժողովածուներում, 73 գիտաժողովների թեզիսներ:
Արամ Պապոյանը Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր է, նույն համալսարանի Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի բազային ամբիոնի վարիչ, Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր, «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. ֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ:
Անդամակցել է Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» հիմնադրամին, ՀՀ նախագահի մրցանակի ֆիզիկայի հանձնախմբին, Եվրոպական օպտիկական ընկերությանը, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտխորհրդին, ՀՀ ԳԱԱ նախագահությանը:
Արամ Պապոյանն արժանացել է ՀՀ նախագահի ֆիզիկայի մրցանակի, Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Galileo Galilei» մրցանակի, Անանիա Շիրակացու մեդալի, 3 անգամ ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և
հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1231 դիտում
15:04 03-03-2021
Արսեն Առաքելյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում
979 դիտում
17:52 17-07-2024
ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վահան Քոչարյանը
938 դիտում
15:49 02-10-2015
Ալբերտ Սարգսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում
Այս բաժնից
1225 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
736 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
751 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին